Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Գաստրոէնտերոլոգիայում կարևորված սննդակարգեր. հարցազրույց Ադելինա Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am
![Գաստրոէնտերոլոգիայում կարևորված սննդակարգեր. հարցազրույց Ադելինա Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am Գաստրոէնտերոլոգիայում կարևորված սննդակարգեր. հարցազրույց Ադելինա Հարությունյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/big/file_55229_8225803.jpg)
Ի՞նչ սննդակարգեր են կարևորվում գաստրոէնտերոլոգիական և լյարդային ախտաբանությունում:
Այս երկու օրգան-համակարգերի ախտահարումների դեպքում էլ շատ կարևոր է որոշակի սննդակարգ պահպանելը:
Ներկայում այլևս չկան նախկինում ընդունված «սեղան` համարներով» սննդակարգերը, դրանք արդարացված չեն, և ներկայում խիստ սննդակարգեր հաճախ չեն նշանակում: Բոլոր դեպքերում, հիմնականում գերադասվում է առողջ, ոչ ճարպոտ սնունդը:
Ինչպիսի՞ սնունդ է խորհուրդ տրվում ստամոքսի հիվանդությունների՝ գաստրիտների, խոցի ժամանակ:
Ստամոքս-աղիքային հիվանդությունների և` հատկապես խոցի ժամանակ, սննդակարգի առաջին պահանջն է` ստամոքսը երկար դատարկ չմնա. պետք է սնվել քիչ-քիչ և հաճախակի: Պետք է սնվելիս միաժամանակ հեղուկներ չօգտագործել:
Կծու, թթու, յուղոտ սնունդը, ալկոհոլը պետք է բացառել, խուսափել գազավորված ըմպելիքներից:
Պետք է խուսափել նաև պահածոյացված սննդամթերքից, մշակված մսամթեքից՝ երշիկեղենից:
Ցանկալի է բացառել նաև սուրճը, թեյը, քաղցրավենիքը, կամ, գոնե նմանատիպ հեղուկներն ու սննդամթերքները և օգտագործել դրանք` սնունդ ընդունելուց հետ, սոված վիճակում խորհուրդ չեն տրվում:
Շատ կարևոր է առավոտյան նախաճաշելը:
Ծխելը ևս դեր ունի խոցային հիվանդության առաջացման գործընթացում: Անպայման անհրաժեշտ հրաժարվել ծխելուց:
Ինչպիսի՞ն է սննդակարգը աղիների խնդիրների ժամանակ:
Աղիքային հիվանդությունների ժամանակ (աղիների բորբոքային հիվանդություններ, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, որի դեպքում աղիներում առկա են խոցեր և բնորոշ է լուծը), անհրաժեշտ են սննդային սահմանափակումներ, և դրանց ծավալը կախված է ախտաբանության տեսակից և արտահայտման աստիճանից:
Այս դեպքերում թույլատրվող սննդամթերքն ընտրելու համար պետք է հաշվի առնել պատճառագիտական գործոնները: Խոցային կոլիտի ժամանակ խորհուրդ է տրվում բացառել կաթնամթերքը:
Չի կարելի օգտագործել գրգռիչ սնունդ, հարկ է ուտել քիչ քանակներով և հաճախ, բանջարեղեն, մրգեր օգտագործելը չի խրախուսվում, կամ կարելի է միայն ջերմային մշակումից հետո:
Ցիտրուսային մրգերը նույնպես ցանկալի չեն: Ընհանրապես, մրգերը, քիչ օգտագործելուց զատ, հարկ է ընդունել միայն օրվա առաջին կեսին, որովհետև երեկոյան մրգերի կիրառումը բերում է խմորման գործընթացների և ստամոքսի տհաճ զգացողությունների:
Ինչպիսի՞ն է սննդակարգը լյարդի հիվանդությունների ժամանակ:
Լյարդի խնդիրների ժամանակ նախ` առողջ, ճիշտ սննդամթերք օգտագործելն է: Պետք է բացառել ճարպոտ սննդի, քաղցրավենիքի օգտագործումը, նաև գրգռիչ սնունդը, ալկոհոլը:
Մրգեր, բանջարեղեն կարելի է կիրառել նորմալ քանակով: Հեղուկներն, այս դեպքերում, խորհուրդ է տրվում ընդունել քիչ, բայց հաճախակի:
Լյարդային ախտաբանության դեպքում շեշտը դրվում է նաև աղիների գործունեության կարգավորման վրա, քանի որ աղիներում կուտակված տոքսինները լյարդի վրա ծանրաբեռնվածություն են առաջացնում: Լյարդը բուժելու համար, առաջին հերթին, պետք է բուժել աղիները:
Եթե առկա է պորտալ հիպերտենզիա, ապա հեղուկների հետ սահմանափակվում է նաև աղի օգտագործումը: Պետք է հաշվի առնել, որ պահածոները, երշիկեղենը մեծ քանակությամբ թաքնված աղ են պարունակում և պետք է դրանք օգտագործումը ևս բացառել:
Նախկինում լյարդի հիվանդությունների ժամանակ մսամթերքը, սպիտակուցային սնունդը խորհուրդ չեն տրվում: Ներկայում ընդունված է հակառակ մոտեցումը: Այժմ կարծիք կա, որ եթե օրգանիզմը դրսից սպիտակուց չի ստանում, կարող է իրենը քայքայել, որի արդյունքում վնասում է լյարդը:
Բարդ վիրաբուժական դեպքերի ժամանակ, երբեմն, քաղցած սննդակարգ են կիրառում, օրինակ, ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքումների ժամանակ և այլն:
Ադելինա Սոսի Հարությունյան,
գաստրոէնտերոլոգ, «Արմենիա» բժշկական կենտրոն
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am Աղիների միկրոֆլորան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_64014_8661727.jpg)
Աղիների միկրոֆլորան աղեստամոքսային համակարգի առողջության գրավականն է:
Աղիների բակտերիաները սնվում են բջջանքով և սննդային թելիկներով...
![](images/calendar.png)
![Լակտոզայի անընկալություն. armeniamedicalcenter.am Լակտոզայի անընկալություն. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63922_252297.jpg)
Լակտոզայի անընկալությունը սննդային անընկալության տեսակ է, որի դեպքում մարդը չի կարողանում մարսել, կամ վատ է ընդունում կաթը և կաթնամթերքը...
![](images/calendar.png)
![Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am Ի՞նչ ախտանշաններով է արտահայտվում ապենդիցիտը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63356_9670360.jpg)
Ապենդիցիտը հիվանդություն է, երբ ապենդիքսը՝ կույր աղու ելունը, որը գտնվում է որովայնի ստորին աջ շրջանում, բորբոքվում է և այտուցվում։ Ապենդիցիտը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, բայց ավելի հաճախ...
![](images/calendar.png)
![Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am Ստամոքսի այրոց, բուժումը. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63347_5215781.jpg)
Այրոցը հաճախ դիտվում է ստամոքսի և 12-մատնյա աղու խոցային հիվանդության, քրոնիկ խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, դիաֆրագմայի կերակրափողային բացվածքի ճողվածքի ժամանակ...
![](images/calendar.png)
![Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am Հիպերբիլիռուբինեմիա. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62536_4851529.jpg)
Հիպերբիլիռուբինեմիան արյան մեջ բիլիռուբինի մեծ քանակն է, որն արտաքինից արտահայտվում է մաշկի նորմալ գույնի փոփոխությամբ: Նորմայում արյան մեջ այդ պիգմենտի քանակը չպետք է գերազանցի 20,5 մկմոլ/լ-ը...
![](images/calendar.png)
![Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am Ո՞րն է Բուրխավեի համախտանիշը. կրծքային վիրաբույժ Սուրեն Վարդանյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62209_673748.jpg)
Կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը եզակի հանդիպող հիվանդություն է, որը կլինիկորեն դրսևորվում է Մակլերի տրիադայով...
![](images/calendar.png)
![Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. nairimed.com Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս. nairimed.com](up/article/small/file_61636_5675738.jpg)
Ռեֆլյուքս կոչվում է տարբեր հեղուկների հետադարձ հոսքը. տվյալ դեպքում` ստամոքսից կերակրափող։ Գոյություն ունի նաև գազային ռեֆլյուքս (հետհոսք)՝ ստամոքսի մասսամբ կարծր կամ` հաճախ, հեղուկ պարունակության...
![](images/calendar.png)
![Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am Հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori). հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61352_4663968.jpg)
Ի՞նչ վարակ է հելիկոբակտեր պիլորին:
Հելիկոբակտեր պիլորին գրամ բացասական միկրոբ է, ունի պարույրաձև տեսք և ապրում է ստամոքսաելքի շրջանում...
![](images/calendar.png)
![Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am Լյարդի ճարպային հեպատոզ. հարցազրույց գաստրոէնտերոլոգ Մարգարիտա Մարգարյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61306_3834532.jpg)
Լյարդի ճարպային հեպատոզը հիվանդություն է, որի դեպքում լյարդի բջիջներում տեղի է ունենում ճարպի ավելցուկային կուտակում: Դա հավաքական հասկացություն է, և իր մեջ ներառում է երկու ախտաբանական վիճակ...
![](images/calendar.png)
![Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am Կոլոնոսկոպիա. հարցազրույց գաստրոէնտերոլոգ-էնդոսկոպիստ Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61163_5177020.jpg)
Կոլոնոսկոպիան էնդոսկոպիկ հետազոտություն է, որը նախատեսված է հետազոտելու հաստ աղիքային համակարգը՝ հետանցքից մինչև կույր աղու գմբեթ, երբեմն մինչև բարակ աղու վերջին հատված՝ իլեուս...
![](images/calendar.png)
![Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61085_8103150.jpg)
Լյարդի ցիռոզը լյարդի տարբեր քրոնիկ հիվանդությունների վերջնական փուլն է: Այն ախտորոշվում է, երբ լյարդի բջիջներում (հեպատոցիտներ) փոփոխությունները դառնում են անվերադարձ: Լյարդի բջիջները քայքայվում են...
![](images/calendar.png)
![Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am Էնդոսկոպիա. հարցազրույց Անդրանիկ Ղազարյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_60751_5173436.jpg)
Ի՞նչ է հետազոտում էնդոսկոպիան:
Էնդոսկոպիան հետազոտության եղանակ է, որ օգնությամբ հետազոտում են ամբողջ մարսողական համակարգը...
![](images/calendar.png)
![Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել. nairimed.com Վտանգավո՞ր է զկռտոցը, ինչպե՞ս վերացնել. nairimed.com](up/article/small/file_60708_5754855.jpg)
Դարեր շարունակ մարդկանց հետաքրքրել է զկռտոցի պատճառը, նրանք փորձել են բացատրություններ տալ, ոմանք` խելամիտ, ոմանք՝ հորինված...
![](images/calendar.png)
![Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com Որդանման ելուն (ապենդիքս). ավելո՞րդ, թե՞ կարևոր օրգան. nairimed.com](up/article/small/file_60659_5414879.jpg)
Որդանման ելունը կույր աղու թերաճած ելունն է, որն իր ձևով որդ է հիշեցնում: Մինչև վերջերս այն համարվում էր մարդու օրգանիզմի ավելորդ մաս, որից միայն տհաճություններ կարելի էր սպասել։ Հենց այդ պատճառով տարբեր...
![](images/calendar.png)
![Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am Լյարդի ցիռոզ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_60308_1992307.jpg)
Լյարդի ցիռոզը (cirhosis hepatis) քրոնիկ կլինիկաախտաբանական ախտահարում է, որը զարգանում է լյարդի պարենխիմայում ինտերստիցիալ տիպի մատրիքսի շարունակական կուտակման հետևանքով: Ցիռոզը համարվում է...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYVLT6ag' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384